Վերջին թարմացումը՝ 2026 թ. հոկտեմբերի 8

Օգտագործման պայմաններ

Օգտվելով AutoPass-ից՝ դուք համաձայնում եք այս պայմաններին։ Խնդրում ենք կարդալ դրանք։

1. Ինչ է AutoPass-ը

AutoPass-ն օգնում է պատրաստվել Հայաստանում վարորդական իրավունքի տեսական քննությանը։ Հարցերը վերցված են ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից, սակայն AutoPass-ը կապված չէ ոստիկանության կամ որևէ պետական մարմնի հետ։

Մենք փորձում ենք նյութերը պահել ճիշտ և թարմացված։ Այնուամենայնիվ, սխալներ կարող են լինել։ Կայքից օգտվելը չի երաշխավորում, որ կհանձնեք քննությունը։

2. Ձեր հաշիվը

Ձեր հաշիվը ստեղծվում է առաջին մուտքի ժամանակ։ Այն նախատեսված է միայն ձեզ համար։ Կարող եք ջնջել հաշիվը ցանկացած պահի։

3. Գինը

AutoPass-ը և դրա բոլոր ուսումնական հնարավորություններն անվճար են։

4. Կայքից օգտվելու կանոններ և հեղինակային իրավունք

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ AutoPass-ի հեղինակային նյութերի, պարզաբանումների, ուղեցույցների կամ այլ բովանդակության պատճենումն ու տարածումն առանց AutoPass-ին ակտիվ հղում կատարելու (մեզ նշելու) արգելվում է։

Խնդրում ենք ձեր հաշիվը չտրամադրել ուրիշներին և չփորձել վնասել կամ չարաշահել կայքը։ Այս կանոնները խախտող հաշիվները կարող ենք փակել։

5. Մեր պատասխանատվությունը

AutoPass-ը ուսումնական գործիք է և տրամադրվում է այնպես, ինչպես կա։ Մենք պատասխանատու չենք քննության արդյունքների կամ ճանապարհին տեղի ունեցածի համար։ Միշտ հետևեք պաշտոնական կանոններին։

6. Փոփոխություններ

Մենք կարող ենք թարմացնել այս պայմանները։ Էջի վերևում նշված է վերջին թարմացման ամսաթիվը։ Այս պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

7. Կապ

Հարցեր ունե՞ք։ Գրեք մեզ՝ arthmelikyan@gmail.com։

Տե՛ս նաև՝ Գաղտնիության քաղաքականություն