Խումբ 8 · A, B, C

Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում

Խումբ 8՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարի 55 հարցերը՝ ճիշտ պատասխաններով և պարզաբանումներով։

№ 1abc-8-1

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը ճանապարհներին` բնակավայրերից դուրս։

  • 1.110կմ/ժ
  • 2.100կմ/ժ
  • 3.90կմ/ժ
  • 4.80կմ/ժ
  • 5.70կմ/ժ
№ 2abc-8-2

Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավել, քան

  • 1.60կմ/ժ արագությամբ։
  • 2.70կմ/ժ արագությամբ։
  • 3.80կմ/ժ արագությամբ։
№ 3abc-8-3
Հարց 3: Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավ

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

  • 1.50 - 100մ
  • 2.150 - 300մ
  • 3.300 - 500մ
№ 4abc-8-4

Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է

  • 1.ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։
  • 2.ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ։
  • 3.ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
№ 5abc-8-5

Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է

  • 1.ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։
  • 2.ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
  • 3.ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ։
№ 6abc-8-6
Հարց 6: Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։

  • 1.Միայն ուղիղ
  • 2.Ուղիղ եւ դեպի աջ
  • 3.Ուղիղ, դեպի աջ եւ դեպի ձախ
  • 4.Բոլոր ուղղություններով
№ 7abc-8-7

Ի՞նչ արագությամբ է թույլատրվում երթեւեկել 3.5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով՝ բնակավայրերից դուրս։

  • 1.ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ
  • 2.ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ
  • 3.ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ
№ 8abc-8-8

Քարշակման ժամանակ՝ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է

  • 1.Քարշակվող տրանսպորտային միջոցի հետեւի մասում։
  • 2.Քարշակող տրանսպորտային միջոցի առջեւի մասում։
  • 3.Վարորդի հայեցողությամբ` տրանսպորտային միջոցներից մեկի վրա` տեսանելի տեղում։
№ 9abc-8-9

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի

  • 1.2 մ։
  • 2.3 մ։
  • 3.4 մ։
  • 4.5 մ։
  • 5.6 մ։
№ 10abc-8-10

Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում։

  • 1.Թույլատրվում է քարշակող եւ քարշակվող ավտոմոբիլների թափքում
  • 2.Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում
  • 3.Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում
  • 4.Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է
№ 11abc-8-11

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։

  • 1.Թույլատրվում է ավտոբուսում
  • 2.Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  • 3.Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս
№ 12abc-8-12

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։

  • 1.30 կմ/ժ
  • 2.40 կմ/ժ
  • 3.50 կմ/ժ
  • 4.60 կմ/ժ
  • 5.70 կմ/ժ
№ 13abc-8-13

Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է

  • 1.Ճկուն կցիչով։
  • 2.Կոշտ կցիչով։
  • 3.Մասնակի բեռնման եղանակով։
№ 14abc-8-14
Հարց 14: Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակ

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։

  • 1.30կմ/ժ
  • 2.50կմ/ժ
  • 3.70կմ/ժ
  • 4.80կմ/ժ
№ 15abc-8-15

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

  • 1.Թույլատրվում է՝ ավտոբուսում եւ տրոլեյբուսում
  • 2.Թույլատրվում է՝ միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  • 3.Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  • 4.Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  • 5.Արգելվում է։
№ 16abc-8-16

Քարշակումը մերկասառույցի պայմաններում

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է
  • 3.Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս
№ 17abc-8-17

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների քարշակումը ճկուն կցիչով։

  • 1.70կմ/ժ
  • 2.60կմ/ժ
  • 3.50կմ/ժ
  • 4.40կմ/ժ
  • 5.30կմ/ժ
№ 18abc-8-18

Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը։

  • 1.Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով
  • 2.Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով
  • 3.Կողային կցորդով մոտոցիկլներով
№ 19abc-8-19

Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթեւեկության արագությունը չպետք է գերազանցի

  • 1.30կմ/ժ։
  • 2.40կմ/ժ։
  • 3.50կմ/ժ։
  • 4.60կմ/ժ։
  • 5.70կմ/ժ։
№ 20abc-8-20

Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը։

  • 1.Թույլատրվում է կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը
  • 2.Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը
  • 3.Երկու դեպքում էլ թույլատրվում է
№ 21abc-8-21

Քարշարկման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ ի՞նչ հեռավորություն պետք է ապահովի ճկուն կցիչը։

  • 1.1 - 3մ
  • 2.2 - 4մ
  • 3.3 - 6մ
  • 4.4 - 6մ
  • 5.4 - 8մ
№ 22abc-8-22

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում կցորդ քարշակող թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունն ավտոմայրուղիներով երթեւեկելիս։

  • 1.110կմ/ժ
  • 2.100կմ/ժ
  • 3.90կմ/ժ
  • 4.80կմ/ժ
  • 5.70կմ/ժ
№ 23abc-8-23

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ հեռավորությունը տրանսպորտային միջոցների միջեւ պետք է լինի ոչ ավել, քան

  • 1.4մ։
  • 2.5մ։
  • 3.6մ։
№ 24abc-8-24

Մեխանիկական տրանսպորտային միջոցների մասնակի բեռնումով քարշակման ժամանակ ուղեւորների փոխադրում թույլատրվում է

  • 1.Քարշակող ավտոմոբիլի թափքում։
  • 2.Քարշակվող ավտոմոբիլի խցիկում։
  • 3.Քարշակվող ավտոմոբիլի թափքում։
  • 4.Քարշակող ավտոմոբիլի խցիկում։
№ 25abc-8-25

Թույլատրվու՞մ է արդյոք քարշակել կողային կցորդով մոտոցիկլները։

  • 1.Թույլատրվում է` միայն կոշտ կցիչով
  • 2.Արգելվում է
  • 3.Թույլատրվում է
№ 26abc-8-26

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը ճկուն կցիչով քարշակելիս։

  • 1.70կմ/ժ
  • 2.60կմ/ժ
  • 3.50կմ/ժ
  • 4.40կմ/ժ
  • 5.30կմ/ժ
№ 27abc-8-27

Տրանսպորտային միջոցի վրա բեռը տեղաբաշխվում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ամրացվում է այնպես, որպեսզի

  • 1.Չցցվի հարթակի կողերից բարձր։
  • 2.Զգալի աղմուկ չհանի, փոշի չբարձրացնի կամ չաղտոտի ճանապարհն ու շրջակա միջավայրը։
  • 3.Դուրս չցցվի տրանսպորտային միջոցի հետեւի եզրից 0,8 մ-ից ավելի։
№ 28abc-8-28

Թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջեւի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, թույլատրվում է փոխադրել երեխաներ, եթե լրացել է նրանց

  • 1.10 տարին։
  • 2.11 տարին
  • 3.12 տարին։
№ 29abc-8-29

Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է
  • 3.Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող անձանց
№ 30abc-8-30

Թույլատրվու՞մ է արդյոք մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը մոտոցիկլի հետևի նստատեղին։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Արգելվում է
№ 31abc-8-31

Թույլատրվո՞ւմ է երթևեկության ընթացքում անձանց գտնվել բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է ավտոմայրուղի չհամարվող ճանապարհներին
  • 3.Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններով
№ 32abc-8-32

Մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում

  • 1.արգելվում է։
  • 2.թույլատրվում է։
  • 3.թույլատրվում է միայն բեռն ուղեկցող անձանց։
№ 33abc-8-33

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

  • 1.Թույլատրվում է ավտոբուսում եւ տրոլեյբուսում
  • 2.Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  • 3.Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  • 4.Արգելվում է
№ 34abc-8-34

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում մոտոցիկլի երթեւեկությունը «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջը» նշաններով կահավորված տարածքներում։

  • 1.20կմ/ժ
  • 2.30կմ/ժ
  • 3.40կմ/ժ
№ 35abc-8-35

Կահավորված թափքում մարդկանց փոխադրելու դեպքում բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է երթեւեկել ոչ ավել, քան

  • 1.50կմ/ժ արագությամբ։
  • 2.60կմ/ժ արագությամբ։
  • 3.70կմ/ժ արագությամբ։
№ 36abc-8-36

Քարշակման ժամանակ քարշակվող տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն

  • 1.Լապտերների հեռահար լույսերը։
  • 2.Լապտերների մոտակա լույսերը։
  • 3.Վթարային լուսային ազդանշանը։
№ 37abc-8-37

Ի՞նչ արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշանների ազդեցության տարածքներում։

  • 1.ոչ ավել, քան 5կմ/ժ
  • 2.ոչ ավել, քան 10կմ/ժ
  • 3.ոչ ավել, քան 20կմ/ժ
№ 38abc-8-38
Հարց 38: Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրված երթևեկությունը 3

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրված երթևեկությունը 3,5 տոննայից ոչ ավել թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդին տվյալ նշանների ազդման գոտում։

  • 1.Ոչ ավել, քան 50 կմ/ժ
  • 2.Ոչ ավել, քան 70 կմ/ժ
  • 3.Ոչ ավել, քան 90 կմ/ժ
№ 39abc-8-39
Հարց 39: Մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս այս ճանապարհի ո՞ր

Մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս այս ճանապարհի ո՞ր գոտիով կարող եք շարունակել երթևեկությունը։

  • 1.Միայն աջ
  • 2.Ցանկացած
№ 40abc-8-40

Ի՞նչ պայմաններ պետք է հաշվի առնի վարորդը թույլատրված սահմաններում արագություն ընտրելիս։

  • 1.Ճանապարհային ծածկույթի վիճակը
  • 2.Տեսանելիությունը՝ երթևեկության ուղղությամբ
  • 3.Նշված երկու պայմանները
№ 41abc-8-41

Թույլատրելի սահմաններում ի՞նչ առավելագույն արագություն պետք է ընտրի վարորդը։

  • 1.Այնպիսի արագություն, որ ապահովի տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը
  • 2.Ազատ է ընտրելու ցանկացած արագություն, որը չի գերազանցի առավելագույն թույլատրելին
№ 42abc-8-42

Վարորդին արգելվում է

  • 1.Գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը։
  • 2.Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը։
  • 3.առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
  • 4.կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար։
  • 5.Բոլոր նշված գործողությունները։
№ 44abc-8-44

Վարորդին արգելվում է

  • 1.Երկաթուղային գծանցը հատել ավելի, քան 30կմ/ժ արագությամբ:
  • 2.Երկաթուղային գծանցը հատել 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ։
  • 3.Առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ, և տափանների հետ կցված տրակտորներով։
№ 45abc-8-45

Խաչմերուկին մոտենալիս վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ

  • 1.չգերազանցի տվյալ հատվածում սահմանված առավելագույն թույլատրելին:
  • 2.հնարավորություն ունենա կանգնելու և զիջելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցներին։
№ 46abc-8-46

Վարորդին արգելվում է բարձրացնել արագությունը,

  • 1.եթե, դա կխոչընդոտի իրեն վազանցող տրանսպորտային միջոցի վարորդին ավարտել վազանցը։
  • 2.եթե, դա անհրաժեշտ է իրեն ճանապարհը զիջելու նպատակով կանգ առած վարորդի ճանապարհը ազատելու համար:
  • 3.եթե դա կատարվում է խաչմերուկն ազատելու նպատակով։
№ 47abc-8-47

Վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը

  • 1.Երեխաների նստեցման և իջեցման ժամանակ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներին մոտենալիս:
  • 2.շլանալու դեպքում
  • 3.Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում:
  • 4.Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում, ինչպես նաև կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս:
  • 5.բոլոր նշված դեպքերում
№ 48abc-8-48

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից, 0,5 մ դուրս ցցվելու դեպքում բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

  • 1.Այո
  • 2.Ոչ
№ 49abc-8-49

Բեռնատարով, որի վարորդն ունի B և C կարգերի վարորդական իրավունք և ապահովված են բեռնատարներով մարդ փոխադրելու պայմանները, թույլատրվում է փոխադրել մինչև

  • 1.8 ուղևոր։
  • 2.9 ուղևոր։
  • 3.4 ուղևոր։
№ 50abc-8-50

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել

  • 1.Կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում:
  • 2.Ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում։
№ 51abc-8-51

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 1.2մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։

  • 1.Այո
  • 2.Ոչ
№ 52abc-8-52

Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն

  • 1.սահմանափակում է վարորդի տեսադաշտը։
  • 2.դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը։
  • 3.ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ընկալել ձեռքով տրվող ազդանշանները։
  • 4.Նշված բոլոր դեպքերում:
№ 53abc-8-53

Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է

  • 1.Բեռը բարեհաջող հասցնի մինչև մոտակա բեռնաթափման վայրը:
  • 2.Վերացնի խախտումները կամ դադարեցնի հետագա երթևեկությունը։
№ 54abc-8-54

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։

  • 1.Այո
  • 2.Ոչ
№ 55abc-8-55

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից, 0,3մ դուրս ցցվելու դեպքում բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

  • 1.Այո
  • 2.Ոչ