Խումբ 9 · A, B, C

Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ, վազանց

Խումբ 9՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարի 119 հարցերը՝ ճիշտ պատասխաններով և պարզաբանումներով։

№ 1abc-9-1

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  • 1.Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։
  • 2.Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
  • 3.Շարունակեն երթեւեկությունը:
№ 2abc-9-2

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  • 1.Շարունակեն երթեւեկությունը:
  • 2.Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  • 3.Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
№ 3abc-9-3

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի մոպեդների վրա։

  • 1.Պարտադիր է
  • 2.Պարտադիր չէ
№ 4abc-9-4

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան։

  • 1.Երթեւեկելի մասի եզրին կանգառ կատարելիս
  • 2.«Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ
  • 3.Երթեւեկության հարեւան գոտի վերադասավորվելուց առաջ
№ 5abc-9-5

Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի

  • 1.Անմիջապես մանեւրը սկսելուց առաջ։
  • 2.Անմիջապես մանեւրն սկսելուց հետո։
  • 3.Նախօրոք՝ մինչեւ մանեւրը սկսելը։
№ 6abc-9-6

Մանեւր կատարելիս նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի

  • 1.Երթևեկության ուղղությունը փոխելուց առաջ։
  • 2.Երթևեկության ուղղությունը փոխելու ընթացքում։
  • 3.Նախօրոք՝ մինչեւ երթևեկության ուղղություն փոխելը։
№ 7abc-9-7

Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է

  • 1.Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։
  • 2.Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  • 3.Մանեւրը կատարելու ժամանակ։
№ 8abc-9-8

Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան՝ կանգառ կատարելուց առաջ։

  • 1.Եթե նրա հետեւից երթեւեկում է այլ տրանսպորտային միջոց
  • 2.Միայն բնակավայրերում
  • 3.Բոլոր դեպքերում
№ 9abc-9-9

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

  • 1.Երեք երկար եւ մեկ կարճ
  • 2.Մեկ երկար եւ երեք կարճ
  • 3.Մեկ երկար եւ երկու կարճ
№ 10abc-9-10

Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է

  • 1.Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։
  • 2.Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  • 3.Մանեւրը կատարելու ժամանակ։
№ 11abc-9-11

Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետեւյալ համակցությունը՝

  • 1.Երկու երկար եւ երկու կարճ։
  • 2.Մեկ երկար եւ երեք կարճ։
  • 3.Երեք երկար եւ երեք կարճ։
  • 4.Երեք երկար եւ մեկ կարճ։
№ 13abc-9-13

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  • 1.Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։
  • 2.Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
№ 14abc-9-14

Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ։

  • 1.Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթեւեկության առավելություն ստանալու համար
  • 2.Երթեւեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար
№ 15abc-9-15

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

  • 1.Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  • 2.Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
№ 16abc-9-16
Հարց 16: Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի

  • 1.Առաջինը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  • 2.Երկրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  • 3.Երրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։
№ 17abc-9-17

Կապույտ եւ կարմիր գույների առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

  • 1.Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  • 2.Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված, ինչպես նաեւ դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
№ 18abc-9-18
Հարց 18: Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկությ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։

  • 1.Ճանապարհը մաքրող մեքենայի վարորդը
  • 2.Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը
№ 20abc-9-20
Հարց 20: Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

  • 1.Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը
  • 2.Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը
№ 22abc-9-22

Տալի՞ս է արդյոք երթեւեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը։

  • 1.Տալիս է
  • 2.Չի տալիս
№ 23abc-9-23

Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի

  • 1.Ստանա երթեւեկության առավելություն երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ։
  • 2.Ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։
№ 24abc-9-24

Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե

  • 1.Միացրել է առկայծող փարոսիկը։
  • 2.Հատուկ ձայնային ազդանշան է տալիս։
  • 3.Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
№ 25abc-9-25

Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչեւ երկաթուղային գծանցը։

  • 1.Մինչեւ 50մ գծանցից առաջ։
  • 2.Մինչեւ 100մ գծանցից առաջ։
  • 3.Մինչեւ 150մ գծանցից առաջ։
№ 26abc-9-26

Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց` հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Արգելվում է
№ 27abc-9-27
Հարց 27: Թույլատրվու՞մ է արդյոք թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդին վա

Թույլատրվու՞մ է արդյոք թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Թույլատրվում է, եթե մոտոցիկլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ
  • 3.Արգելվում է
№ 28abc-9-28

Վազանցն արգելվում է

  • 1.Խաչմերուկներում։
  • 2.Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ։
  • 3.Երկու դեպքում էլ։
№ 29abc-9-29

Վազանցն արգելվում է

  • 1.Կարգավորվող խաչմերուկներում։
  • 2.Չկարգավորվող խաչմերուկներում։
  • 3.Երկու դեպքում էլ։
№ 30abc-9-30
Հարց 30: Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությու

Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30կմ/ժ։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է
№ 31abc-9-31
Հարց 31: Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատա

Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Արգելվում է
  • 3.Թույլատրվում է, եթե կարմիր ավտոմոբիլը երթեւեկում է 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ
№ 32abc-9-32
Հարց 32: Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատ

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Արգելվում է
  • 3.Թույլատրվում է, եթե վազանցվող ավտոմոբիլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ։
№ 34abc-9-34

Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է

  • 1.Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու հետ։
  • 2.Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ։
№ 35abc-9-35

Օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն

  • 1.Լապտերների հեռահար լույսը։
  • 2.Լապտերների մոտակա լույսը։
  • 3.Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։
№ 36abc-9-36

Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը։

  • 1.Անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելիս
  • 2.Անսարքություններ ունեցող մոտոցիկլով դեպի կայանման վայր երթեւեկելիս
  • 3.Ցանկացած դեպքում` երթեւեկության մեջ գտնվելիս
  • 4.Հիվանդ ուղեւոր փոխադրելիս
№ 37abc-9-37

Առաջնահերթ ի՞նչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում։

  • 1.Լապտերների հեռահար լույսը (միացված լինելու դեպքում) փոխարկի մոտակայի
  • 2.Միացնի վթարային լուսային ազդանշանը
  • 3.Տա ձայնային ազդանշան՝ մեկ երկար եւ երեք կարճ
  • 4.Տա ձայնային ազդանշան՝ մեկ կարճ եւ երեք երկար
№ 38abc-9-38

Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն

  • 1.Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար։
  • 2.Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար
  • 3.Երկու դեպքում էլ
№ 39abc-9-39

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի

  • 1.Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։
  • 2.Լապտերների միայն մոտակա լույսը։
  • 3.Լապտերների միայն հեռահար լույսը։
№ 40abc-9-40

Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել

  • 1.Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային շարասյան կազմում երթեւեկելիս։
  • 2.Թունելներում երթեւեկելիս։
  • 3.Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։
  • 4.Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային միջոցը բեռնաթափելիս։
  • 5.Թվարկած բոլոր դեպքերում։
№ 41abc-9-41

Հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի։

  • 1.100 մ-ից ոչ պակաս
  • 2.150 մ-ից ոչ պակաս
  • 3.300 մ-ից ոչ պակաս
№ 42abc-9-42

Լապտեր-լուսարձակ թույլատրվում է օգտագործել

  • 1.Միայն բնակավայրերից դուրս՝ հանդիպակաց եւ համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում։
  • 2.Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։
  • 3.Ցանկացած տեղում, եթե դրա անհրաժեշտությունը կա։
  • 4.Օրվա մութ ժամանակ՝ ճանապարհների բոլոր հատվածներում։
№ 43abc-9-43
Հարց 43: Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչեւ վտանգավոր հա

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

  • 1.25 - 50մ
  • 2.50 - 100մ
  • 3.100 - 150մ
№ 44abc-9-44

Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական եւ այլ մեքենաներ ու մեխանիզմներ։

  • 1.Թույլատրվում է, եթե գծանցը կահավորված չէ ուղեփակոցով
  • 2.Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են ոչ տրանսպորտային վիճակում
  • 3.Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում
№ 45abc-9-45

Որտե՞ղ է թույլատրվում հատել երկաթուղային գծերը։

  • 1.Այն տեղերում, որտեղ երկու կողմից տեսանելիությունը կազմում է առնվազն 1000մ
  • 2.Վարորդի հայեցողությամբ՝ դրա համար առավել հարմարավետ տեղերում
  • 3.Դրա համար նախատեսված տեղերում
  • 4.Երկաթուղային կայարաններից առնվազն 1000մ հեռավորության վրա
№ 46abc-9-46

Թույլատրվու՞մ է արդյոք ծառայողական առաջադրանք կատարելիս ինքնակամ բացել կամ շրջանցել ուղեփակոցը։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է
  • 3.Թույլատրվում է՝ վարորդի հայեցողությամբ, եթե մոտակայքում բացակայում է մոտեցող գնացքը
  • 4.Թույլատրվում է՝ գծանցի հերթապահի բացակայության դեպքում
№ 47abc-9-47

Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղայհն գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական եւ այլ մեքենաներ ու մեխանիզմներ։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում
  • 3.Արգելվում է
№ 48abc-9-48

Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս։

  • 1.Ուղեփակոցի դիրքով եւ լուսացույցի ազդանշաններով
  • 2.Ճանապարհային նշանների եւ գծանշումների պահանջներով
  • 3.Գծանցի հերթապահի ցուցումներով
  • 4.Բոլոր թվարկած պահանջներով
№ 49abc-9-49

Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին տեղաշարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ
  • 3.Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց
№ 50abc-9-50

Տրանսպորտային միջոցներով, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ, ավտոմայրուղիներով երթեւեկել

  • 1.Թույլատրվում է` միայն աջ եզրային գոտիով։
  • 2.Արգելվում է։
  • 3.Թույլատրվում է` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանի բացակայության դեպքում։
№ 51abc-9-51

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  • 1.Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  • 2.Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
  • 3.Երկու դեպքում էլ։
№ 52abc-9-52

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  • 1.Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  • 2.Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
  • 3.Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
  • 4.Թվարկած բոլոր դեպքերում։
№ 53abc-9-53

Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը։

  • 1.Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ
  • 2.Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 10 մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 20մ
  • 3.Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 5մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 10մ
№ 54abc-9-54

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  • 1.Լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում։
  • 2.Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
  • 3.Երկու դեպքում էլ։
№ 55abc-9-55

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  • 1.Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  • 2.Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
  • 3.Երկու դեպքում էլ։
№ 56abc-9-56

Կառուցապատված տարածքներում, որտեղ մուտքն ու ելքը նշված են «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով, չի արգելվում

  • 1.Հետիոտների տեղաշարժը՝ ճանապարհի երթեւեկելի մասով։
  • 2.Տրանսպորտային միջոցների միջանցիկ երթեւեկությունը։
  • 3.Ուսումնական վարումը։
№ 57abc-9-57

Խաչմերուկը համարվում է կարգավորվող, եթե երթեւեկության հերթականությունը որոշվում է

  • 1.Միայն լուսացույցի ազդանշաններով։
  • 2.Միայն կարգավորողի ազդանշաններով։
  • 3.Երկու դեպքում էլ։
№ 58abc-9-58

Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր։

  • 1.Ոչ
  • 2.Այո
№ 59abc-9-59
Հարց 59: Ո՞ր նկարում են պատկերված երթեւեկության թույլատրելի ուղղությո

Ո՞ր նկարում են պատկերված երթեւեկության թույլատրելի ուղղությունները։

  • 1.Ձախ նկարում
  • 2.Մեջտեղի նկարում
  • 3.Աջ նկարում
  • 4.Մեջտեղի եւ աջ նկարներում
№ 60abc-9-60

Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն

  • 1.Նշանների պահանջներով։
  • 2.Լուսացույցի ազդանշաններով։
№ 61abc-9-61

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին շարունակել երթեւեկությունը լուսացույցի դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողի ձեռքը բարձրացնելու դեպքում։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է, եթե վարորդը չի կարող կանգնել՝ առանց կտրուկ արգելակման
№ 62abc-9-62

Կարգավորողն ազդանշան տալիս է սուլիչով

  • 1.Միայն այն դեպքում, երբ պահանջում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
  • 2.Երթեւեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար։
№ 63abc-9-63
Հարց 63: Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքին անց

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքին անցնել կամուրջի վրայով։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Արգելվում է
№ 64abc-9-64
Հարց 64: Կարելի՞ է նշված հետագծով երթեւեկելու համար ձեռքով տալ նախազգ

Կարելի՞ է նշված հետագծով երթեւեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան։

  • 1.Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը
  • 2.Կարելի, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը` օրվա լուսավոր ժամերին
  • 3.Կարելի է բոլոր դեպքերում
№ 65abc-9-65

Պարտավո՞ր է վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը` բնակելի գոտում երթեւեկությունը սկսելուց առաջ։

  • 1.Պարտավոր չէ
  • 2.Պարտավոր է
  • 3.Պարտավոր է, այլ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում
№ 66abc-9-66

Պարեկային ծառայության ավտոմոբիլի վարորդը երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար պետք է միացնի

  • 1.Կապույտ գույնի առկայծող փարոսիկը։
  • 2.Կապույտ եւ կարմիր գույնի առկայծող փարոսիկները։
  • 3.Կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
№ 67abc-9-67

Վազանցն արգելվում է

  • 1.Երկաթուղային գծանցների վրա եւ դրանցից 100մ առաջ։
  • 2.Երկաթուղային գծանցների վրա եւ դրանցից 150մ առաջ։
  • 3.Երկաթուղային գծանցների վրա եւ դրանցից 250մ առաջ։
№ 68abc-9-68
Հարց 68: Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։

  • 1.Շրջադարձ է կատարում դեպի աջ
  • 2.Շարունակում է երթեւեկությունն ուղիղ
  • 3.Արգելակում է
№ 69abc-9-69

Վթարային լուսային ազդանշանը միացվում է

  • 1.Մինչեւ թունել մտնելը։
  • 2.Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  • 3.Կազմակերպված ավտոշարասյան կազմում երթեւեկելիս։
№ 70abc-9-70
Հարց 70: Ինչի՞ մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տր

Ինչի՞ մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։

  • 1.Շարունակում է երթեւեկությունը ձախ կամ հակառակ ուղղությամբ
  • 2.Շարունակում է երթեւեկությունն ուղիղ կամ աջ ուղղությամբ
№ 71abc-9-71
Հարց 71: Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։

  • 1.Աջ շրջադարձ է կատարում
  • 2.Շարունակում է երթեւեկությունն ուղիղ
  • 3.Արգելակում է` ճանապարհը մոտոցիկլին զիջելու համար
№ 72abc-9-72
Հարց 72: Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։

  • 1.Մտադիր է կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ
  • 2.Արգելակում է` ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին զիջելու համար
№ 73abc-9-73
Հարց 73: Պարտավո՞ր է արդյոք վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը տվյալ դ

Պարտավո՞ր է արդյոք վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը տվյալ դեպքում։

  • 1.Պարտավոր է
  • 2.Պարտավոր չէ
№ 74abc-9-74
Հարց 74: Թույլատրվու՞մ է բեռնատար ավտոմոբիլի վարորդին վազանցել ավտոբո

Թույլատրվու՞մ է բեռնատար ավտոմոբիլի վարորդին վազանցել ավտոբուսին, որը երթեւեկում է 60 կմ/ժ արագությամբ։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է
№ 75abc-9-75
Հարց 75: Թույլատրվու՞մ է վազանց կատարել տվյալ իրավիճակում։

Թույլատրվու՞մ է վազանց կատարել տվյալ իրավիճակում։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է
  • 3.Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթեւեկում է 30 կմ/ժ պակաս արագությամբ
№ 76abc-9-76
Հարց 76: Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում։

  • 1.Թույլատրվում է
  • 2.Արգելվում է
№ 77abc-9-77
Հարց 77: Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում։

  • 1.Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում
  • 2.Թույլատրվում է, եթե ուղեփակոցը բաց է
  • 3.Արգելվում է
№ 78abc-9-78
Հարց 78: Ինչպե՞ս պետք է գործել տվյալ իրադրությունում։

Ինչպե՞ս պետք է գործել տվյալ իրադրությունում։

  • 1.Գնացքի բացակայության դեպքում շրջանցել ուղեփակոցը եւ շարունակել երթեւեկությունը
  • 2.Կանգ առնել եւ սպասել ուղեփակոցի բացմանը
№ 79abc-9-79
Հարց 79: Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը։

  • 1.Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում
  • 2.Թույլատրվում է
  • 3.Արգելվում է
№ 80abc-9-80
Հարց 80: Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է, եթե մոտեցող գնացք չկա
  • 3.Թույլատրվում է, քանի որ գծանցի հերթապահն արգելում է հանդիպակաց տրանսպորտային միջոցի անցումը
№ 81abc-9-81
Հարց 81: Տվյալ իրավիճակում որտե՞ղ կարելի է սկսել վազանցը։

Տվյալ իրավիճակում որտե՞ղ կարելի է սկսել վազանցը։

  • 1.Երկաթուղային գծանցում
  • 2.Երկաթուղային գծանցն անցնելուց հետո
  • 3.Երկաթուղային գծանցից 100մ անցնելուց հետո
№ 82abc-9-82
Հարց 82: Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է վազանց կատարել։

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է վազանց կատարել։

  • 1.Թույլատրվում է, քանի որ հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոց չկա
  • 2.Արգելվում է
  • 3.Թույլատրվում է, եթե լծասայլը շարժվում է 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ
№ 85abc-9-85

Ո՞ր դեպքում է թույլատրվում հանդիպակաց երթևեկության գոտիով վազանց կատարել յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտի ունեցող ճանապարհներին։

  • 1.Միայն, երբ հանդիպակաց ուղղությամբ գոտին բավարար տարածությամբ ազատ է:
  • 2.Միայն, երբ մեզ վազանց չեն կատարում:
  • 3.Երկու պայմաններն էլ պետք է ապահովված լինեն:
№ 86abc-9-86
Հարց 86: Թույլատրվում է արդյո՞ք վազանց կատարել նշված իրավիճակում:

Թույլատրվում է արդյո՞ք վազանց կատարել նշված իրավիճակում:

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է, եթե մանևրը կավարտվի տեսանելիության սահմաններում
  • 3.Թույլատրվում է
№ 88abc-9-88

Ի՞նչ է պահանջվում վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդից։

  • 1.Նա պարտավոր է զիջել ճանապարհը վազանց կատարողին:
  • 2.Նա որևէ կերպ չպետք է խոչընդոտի վազանցողին՝ բարձրացնելով արագությունը կամ կատարելով այլ գործողություն
№ 89abc-9-89
Հարց 89: Թույլատրվո՞ւմ է այս իրավիճակում վազանց կատարել։

Թույլատրվո՞ւմ է այս իրավիճակում վազանց կատարել։

  • 1.Արգելվում է
  • 2.Թույլատրվում է, եթե բեռնատարի արագությունը 30 կմ/ժ-ից պակաս է
  • 3.Թույլատրվում է
№ 90abc-9-90
Հարց 90: Թույլատրվո՞ւմ է բեռնատարի վարորդին վազանցել տրակտորին, եթե թ

Թույլատրվո՞ւմ է բեռնատարի վարորդին վազանցել տրակտորին, եթե թույլատրելի առավելագույն զանգվածը 3 տոննա է:

  • 1.Այո
  • 2.Այո, եթե տրակտորը 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ է ընթանում
  • 3.Ոչ
№ 91abc-9-91
Հարց 91: Եթե այս իրավիճակում հանդիպակաց երթևեկությունը դժվար է, ապա ճ

Եթե այս իրավիճակում հանդիպակաց երթևեկությունը դժվար է, ապա ճանապարհը պետք է զիջի

  • 1.Բեռնատարի վարորդը։
  • 2.Թեթև մարդատարի վարորդը։
№ 92abc-9-92

Հետիոտնային անցման վրա վազանցն

  • 1.Արգելվում է միայն հետիոտնի առկայության դեպքում:
  • 2.Արգելվում է։
  • 3.Թույլատրվում է։
№ 94abc-9-94
Հարց 94: Ի՞նչ է ցույց տալիս ճանապարհային նշանը։

Ի՞նչ է ցույց տալիս ճանապարհային նշանը։

  • 1.500 մետր հետո տապալված ծառ կա
  • 2.500 մետր հետո հանգստի վայր է
  • 3.500 մետր հատվածում հանգստի վայր է
№ 95abc-9-95
Հարց 95: Այս իրավիճակում շրջադարձի լուսային ցուցիչ վարորդը միացնել

Այս իրավիճակում շրջադարձի լուսային ցուցիչ վարորդը միացնել

  • 1.պարտավոր է։
  • 2.պարտավոր է, եթե հետևից մոտեցող տրանսպորտային միջոց կա։
  • 3.պարտավոր չէ։
№ 96abc-9-96
Հարց 96: Վարորդը դեպի վեր պարզած ձեռքով տեղեկացնում է

Վարորդը դեպի վեր պարզած ձեռքով տեղեկացնում է

  • 1.Ձախ շրջադարձ կատարելու մասին։
  • 2.Ուղիղ երթևեկելու մասին։
  • 3.Ընթացքը դանդաղեցնելու մասին։
№ 97abc-9-97

Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն

  • 1.Տալիս է։
  • 2.Չի տալիս։
  • 3.Տալիս է՝ միայն շարժում սկսելիս։
№ 98abc-9-98
Հարց 98: Գլխավոր ճանապարհով աջ շրջադարձ կատարելիս ազդանշան տալը

Գլխավոր ճանապարհով աջ շրջադարձ կատարելիս ազդանշան տալը

  • 1.պարտադիր է։
  • 2.պարտադիր է, միայն օրվա մութ ժամանակ։
  • 3.պարտադիր չէ։
№ 99abc-9-99
Հարց 99: Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը։

Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը։

  • 1.Երթևեկությունը ուղիղ շարունակելու
  • 2.Ձախ շրջադարձ կատարելու
  • 3.Թեթև մարդատարին զիջելու նպատակով արագությունն իջեցնելու
№ 101abc-9-101
Հարց 101: Վազանց կատարելիս ձախ շրջադարձի լուսային ցուցիչն անջատել պարտ

Վազանց կատարելիս ձախ շրջադարձի լուսային ցուցիչն անջատել պարտավոր ենք

  • 1.Անմիջապես ձախ գոտի վերադասավորվելուց հետո։
  • 2.Միայն առջևից ընթացողից առաջ անցնելուց հետո։
  • 3.Վարորդի հայեցողությամբ։
№ 102abc-9-102
Հարց 102: Հետադարձն այս խաչմերուկում կատարելիս ո՞ր շրջադարձի ցուցիչը պ

Հետադարձն այս խաչմերուկում կատարելիս ո՞ր շրջադարձի ցուցիչը պետք է միացնենք։

  • 1.Աջ
  • 2.Ձախ
  • 3.Ոչ մեկը
№ 103abc-9-103
Հարց 103: Պարտավոր եք արդյո՞ք նշված իրադրությունում տալ ազդանշան լուսա

Պարտավոր եք արդյո՞ք նշված իրադրությունում տալ ազդանշան լուսային ցուցիչով։

  • 1.Այո
  • 2.Ոչ
  • 3.Այո, եթե աջ գոտով երթևեկող վարորդ կա:
№ 104abc-9-104
Հարց 104: Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը։

Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը։

  • 1.Երթևեկությունն ուղիղ շարունակելու
  • 2.Աջ շրջադարձ կատարելու
  • 3.Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու
№ 105abc-9-105

Լուսային ցուցիչով տրված մանևրի մասին ազդանշանը պետք է դադարեցվի

  • 1.Անմիջապես մանևրից առաջ։
  • 2.Անմիջապես մանևրից հետո։
  • 3.Մանևրի ընթացքում։
№ 106abc-9-106
Հարց 106: Լուսային ցուցիչով ազդանշան տալ նշված իրավիճակում

Լուսային ցուցիչով ազդանշան տալ նշված իրավիճակում

  • 1.Պարտադիր է։
  • 2.Ըստ վարորդի հայեցողության։
№ 107abc-9-107
Հարց 107: Ո՞ր վարորդն է աջ շրջադարձի ազդանշան տալիս։

Ո՞ր վարորդն է աջ շրջադարձի ազդանշան տալիս։

  • 1.Միայն աջում գտնվողը
  • 2.Երկու վարորդներն էլ
  • 3.Միայն ձախում գտնվողը
№ 108abc-9-108

Կայանատեղիներում կամ ավտոլցակայաններում մանևրելիս ազդանշան տալ լուսային ցուցիչով

  • 1.Պարտավոր եք։
  • 2.Պարտավոր չեք։
№ 109abc-9-109
Հարց 109: Այս իրավիճակում ի՞նչ կարող է նշանակել վարորդի դուրս պարզած ձ

Այս իրավիճակում ի՞նչ կարող է նշանակել վարորդի դուրս պարզած ձեռքը։

  • 1.Նրա կողմից երթևեկությունը սկսելու վերաբերյալ նշան
  • 2.Կանգնելու մասին նշան
  • 3.Ընդհանուր տագնապի ազդանշան
№ 110abc-9-110
Հարց 110: Ի՞նչ ազդանշաններ պետք է տաք նշված հետագծով հետադարձը կատարել

Ի՞նչ ազդանշաններ պետք է տաք նշված հետագծով հետադարձը կատարելիս։

  • 1.Աջ
  • 2.Ձախ
  • 3.Նախ՝ աջ, ապա՝ ձախ:
№ 111abc-9-111
Հարց 111: Եթե անմիջապես խաչմերուկից հետո մտադրվել եք կանգառ կատարել, ա

Եթե անմիջապես խաչմերուկից հետո մտադրվել եք կանգառ կատարել, ապա երթևեկության մասնակիցներին շփոթության մեջ չգցելու համար ե՞րբ պետք է միացնեք աջ շրջադարձի լուսային ցուցիչը։

  • 1.Նախապես՝ մինչև խաչմերուկը
  • 2.Խաչմերուկ մուտք գործելուց հետո
№ 112abc-9-112
Հարց 112: Վազանցն ավարտող մեքենայի վարորդն համընթաց գոտի վերադասավորվե

Վազանցն ավարտող մեքենայի վարորդն համընթաց գոտի վերադասավորվելիս արդյո՞ք ունի առավելություն տվյալ գոտով երթևեկող վարոդի նկատմամբ։

  • 1.Ոչ
  • 2.Այո
№ 113abc-9-113
Հարց 113: Մերձակա տարածքից դուրս եկող հատուկ ձայնային և լուսային ազդան

Մերձակա տարածքից դուրս եկող հատուկ ձայնային և լուսային ազդանշաններ միացրած վարորդին զիջել

  • 1.Պարտավոր չենք։
  • 2.Պարտավոր ենք։
№ 114abc-9-114
Հարց 114: Խաչմերուկն ուղիղ անցնելիս պարտավո՞ր ենք արդյոք զիջել ճանապար

Խաչմերուկն ուղիղ անցնելիս պարտավո՞ր ենք արդյոք զիջել ճանապարհը միացված դեղին առկայծող փարոսիկներով բեռնատարի վարորդին։

  • 1.Այո
  • 2.Ոչ
№ 115abc-9-115
Հարց 115: Այս իրավիճակում ու՞մ պետք է զիջել ճանապարհը։

Այս իրավիճակում ու՞մ պետք է զիջել ճանապարհը։

  • 1.Մոտոցիկլի վարորդին
  • 2.Հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ միացրած ավտոմոբիլի վարորդին
  • 3.Երկու վարորդներին
№ 116abc-9-116
Հարց 116: Զիջել ճանապարհը պարտավոր ենք

Զիջել ճանապարհը պարտավոր ենք

  • 1.Երկու վարորդներին։
  • 2.Դեղին առկայծող փարոսիկով բեռնատարի վարորդին։
  • 3.Միայն ավտոբուսի վարորդին։
№ 117abc-9-117
Հարց 117: Այս իրադրությունում

Այս իրադրությունում

  • 1.Խաչմերուկը կանցնեք առաջինը։
  • 2.Պետք է զիջեք ճանապարհը ձախից մոտեցող վարորդին:
№ 119abc-9-119
Հարց 119: Ձախ շրջադարձ կատարելիս

Ձախ շրջադարձ կատարելիս

  • 1.Խաչմերուկն առաջինը կանցնեք։
  • 2.Կզիջեք միայն ոստիկանության ավտոմոբիլի վարորդին;
  • 3.Կզիջեք բոլոր վարորդներին։