Բոլոր մասերը

Պաշտոնական տեքստ · Բաժին XVIII

Ուսումնական վարումը

145.

Տրանսպորտային միջոցների վարման սկզբնական ուսուցումը պետք է կատարվի փակ հրապարակներում կամ ավտոդրոմներում:

146.

Ճանապարհներին ուսումնական վարումը թույլատրվում է միայն սովորեցնողի հետ: Սովորողը պետք է գիտենա և կարողանա կատարել կանոնների պահանջները:

147.

Անհատական կարգով սովորեցնողը պետք է իր մոտ ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարորդական վկայական:

1 հարց
148.

Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

149.

Ուսումնական վարում թույլատրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (Երևանում` Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:

1 հարց