հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.
3 հարցիր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.
4 հարցվազանցն ավարտելիս անհրաժեշտության դեպքում կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:
2 հարցՈչ ռելսագնաց տրանսպորտային միջոցին վազանցել թույլատրվում է միայն ձախ կողմից: Սակայն եթե առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել մանևրի կատարումը, ապա այդ տրանսպորտային միջոցին վազանցը կատարվում է աջից:
6 հարցՎազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանց կատարելուն:
4 հարցԵթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
1 հարցՎազանցն արգելվում է`
թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.
2 հարց