Բոլոր մասերը

Պաշտոնական տեքստ · Ձև N 2

Ճանապարհային գծանշումներ

Նկար 10 — Ճանապարհային գծանշումներ
Նկար 10
Նկար 10 — Ճանապարհային գծանշումներ
Նկար 10
Նկար 10 — Ճանապարհային գծանշումներ
Նկար 10
Նկար 10 — Ճանապարհային գծանշումներ
Նկար 10
Նկար 11 — Ճանապարհային գծանշումներ
Նկար 11

Դիտեք ճանապարհային գծանշումների պատկերազարդ բաժինը «Ճանապարհային նշաններ» էջում։

Բացել գծանշումները

Հորիզոնական գծանշում

1.1

հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.

6 հարց
1.2

հոծ գիծ (եզրային), որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը.

2 հարց
1.3

չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր).

5 հարց
1.4

դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.

11 հարց
1.5

ընդհատվող գիծ, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.

4 հարց
1.6

«մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).

2 հարց
1.7

ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).

3 հարց
1.8

ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը.

2 հարց
1.9

ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.

8 հարց
1.10

ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.

8 հարց
1.11

հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`

4 հարց
1)

բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.

2)

ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.

2 հարց
1.12

«Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.

10 հարց
1.13

ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.

8 հարց
1.14.1, 1.14.2

«Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը.

1.15

ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.

4 հարց
1.16.1-1.16.3

ցույց են տալիս ուղղորդ կղզյակները`

2 հարց
1.16.1

հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,

1.16.2

համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,

1.16.3

տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.

1.17

դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.

4 հարց
1.18

ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.

20 հարց
1.19

նախազգուշացնում է մոտենալու մասին`

1)

երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ.

4 հարց
2)

«1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6. «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.

1.20

նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին.

2 հարց
1.21

«STOP» գրառում` նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ.

2 հարց
1.22

ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը.

2 հարց
1.23

ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.

11 հարց
1.24.1-1.24.3

կրկնօրինակում են համապատասխանաբար 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում» , 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.

2 հարց
1.24.4

կրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը. կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.

1.25

ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ.

2 հարց
1.26

(գույնը՝ դեղին) նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք» նշանի հետ:

4 հարց

1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է.

9 հարց

1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում.

12 հարց

1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:

Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ:

2 հարց

Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է.

5 հարց

1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:

14 հարց

Ուղղաձիգ գծանշում

Նշում է (են)`

2.1.1-2.1.3

ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար.

2 հարց
2.2

թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը.

2 հարց
2.3

բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները.

2.4

ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն.

2.5

ցանկապատերի կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա.

2 հարց
2.6

ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում.

2.7

վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները: