Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակումը պետք է իրականացվի քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի առկայության դեպքում, բացի այն դեպքերից, երբ կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով:
1 հարցԿոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ արգելվում է քարշակվող ավտոբուսում, տրոլեյբուսում և բեռնատար ավտոմոբիլի թափքում մարդկանց փոխադրումը: Մասնակի բեռնման եղանակով քարշակելիս` արգելվում է մարդկանց գտնվելն ինչպես քարշակվող տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքում, այնպես էլ քարշակողի թափքում:
13 հարցՔարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև պետք է ապահովվի` ճկուն կցիչով քարշակելիս 4-6 մ, իսկ կոշտ կցիչով` 4 մ ոչ ավելի հեռավորություն:
7 հարցՄեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս` ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու նպատակով այն պետք է կահավորվի նախազգուշական հարմարանքներով, որոնք անկյունագծով 50 մմ լայնությամբ իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, 200 x 200 մմ չափերի լուսանդրադարձիչ մակերևույթով դրոշակներ կամ վահանակներ են: Ճկուն կապող օղակի վրա պետք է տեղադրվեն երկուսից ոչ պակաս նախազգուշացնող հարմարանքներ:
1 հարցերկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.
այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` այն դեպքում, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից.
1 հարցայն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).
1 հարց