Պաշտոնական տեքստ · Բաժին III
Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումը
Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:
4 հարցՎթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`
3 հարցճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:
Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:
2 հարցՎթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:
3 հարցԱրգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը: