Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 89-րդ և 95-րդ կետերով:
Տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:
6 հարցԵթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:
5 հարցԿարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:
4 հարցՀետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:
2 հարց
